Դևիդ Սուշե
Դևիդ Սուշե անգլ.՝ David Suchet | |
---|---|
Ծնվել է | մայիսի 2, 1946[1] (78 տարեկան) |
Ծննդավայր | Պատինգթոն, Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[2] |
Կրթություն | Լոնդոնի դրամատիկական և երաժշտական արվեստի ակադեմիա[3], Wellington School? և National Youth Theatre? |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Կրոն | Անգլիկան եկեղեցի[4] |
Մասնագիտություն | դերասան |
Ծնողներ | հայր՝ Ջեք Սուշե, մայր՝ Joan Patricia Jarché?[5] |
Պարգևներ և մրցանակներ | |
Դևիդ Սուշեի ձայնի ձայնագրությունը | |
Ձայնագրվել է 2009 թվականի փետրվարին BBC Radio ռադիոկայանի Desert Island Discs[en] հաղորդման ընթացքում | |
Դևիդ Սուշե (անգլ.՝ David Suchet; մայիսի 2, 1946[1], Պատինգթոն, Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[2]), թատրոնի և կինոյի բրիտանացի դերասան, որը համաշխարհային ճանաչում ստացավ Ագաթա Քրիստիի ստեղծագործությունների հիման վրա նկարահանված «Պուարո» հեռուստասերիալում գլխավոր դերակատարումից հետո։ Բրիտանական կայսրության շքանշանի կոմանդոր է, BAFTA-ի հնգակի թեկնածու։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1946 թվականի մայիսի 2-ին Լոնդոնում։ 1971 թվականին ավարտել է Լոնդոնի դրամատիկական և երաժշտական արվեստի ակադեմիան։ Կինոյում առաջին դերը ստացել է 1980 թվակակին՝ հանդես գալով «Երկու քաղաքների պատմություններ» ֆիլմում։
1986 թվականից խաղում է թատրոնում. ավելի 40 դերակատարում կա նրա հաշվին։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Դևիդ Սուշեի հորական կողմից նախնիները ծագում են Կրետինգա քաղաքից (Լիտվա) և Բրիտանիա հասել են 19-րդ դարի վերջին Հարավային Աֆրիկայից. դերասանի պապը՝ Իսիդոր Սուշեդովիչը (Isidor Suchedowitz), ծագումով լիտվական հրեա էր և իր Հարավային Աֆրիկայում ապրելու տարիներին ազգանունը փոխել է Սուշե[7]։
Մորական կողմից Սուշեի նախապապը լուսանկարիչ Առնոլդ Յարշեն է, որը ծնվել է Դինաբուրգի (Ռուսական կայսրություն, այժմ՝ Դաուգավպիլս, Լատվիա) հրեական ընտանիքում, իսկ նախատատը՝ Ամելի Սալոմոնը՝ Գրոդնոյում (Ռուսական կայսրություն, այժմ՝ Բելառուս)։ Նրանք Լոնդոն տեղափոխվել են Փարիզից նույնպես 19-րդ դարի վերջին[8]։
1976 թվականին Դևիդ Սուշեն ամուսնացել է լոնդոնյան թատերական դերասանուհի Շեյլե Ֆերիսի հետ։ 1981 թվականին ծնվեց նրանց անդրանիկ որդին՝ Ռոբերտը, 1983 թվականին՝ դուստրը՝ Քեթրինը։
Դևիդի ավագ եղբայրը՝ Ջոնը՝ անվանի հեռուստալրագրող է, մի քանի գրքերի հեղինակ (այդ թվում՝ Բեթհովենի կենսագրության)։ Կրտսեր եղբայրը՝ Փիթերը, բժիշկ է։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://port.hu/jump/person-9426
- ↑ 2,0 2,1 2,2 https://www.parkgrandlondon.co.uk/blog/paddingtons-famous-birth/
- ↑ Who trained at LAMDA? — London Academy of Music and Dramatic Art.
- ↑ https://www.thestar.com/entertainment/stage/2014/04/25/david_suchet_and_the_mystery_of_faith.html
- ↑ 5,0 5,1 5,2 David Suchet: ‘Poirot taught me a lot’ — 2023.
- ↑ (unspecified title) — The London Gazette 59647. — P. 8.
- ↑ «David Suchet's grandfather». bbc.co.uk. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 20-ին.
- ↑ «Лашкевич К. Эркюль Пуаро нашел белорусские корни// Интернет-портал TUT.BY — 3 марта 2010». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 26-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դևիդ Սուշե (անգլ.) Internet Movie Database կայքում
- Лашкевич К. Эркюль Пуаро нашел белорусские корни Արխիվացված 2010-03-05 Wayback Machine
- Դևիդ Սուշեի ֆան կայքը՝ ռուսերեն և անգլերեն Արխիվացված 2019-07-26 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դևիդ Սուշե» հոդվածին։ |
|
- Մայիսի 2 ծնունդներ
- 1946 ծնունդներ
- Ապրող անձինք
- Մեծ Բրիտանիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- 20-րդ դարի անգլիացի տղամարդ դերասաններ
- 21-րդ դարի անգլիացի տղամարդ դերասաններ
- Անգլիացի տղամարդ թատրոնի դերասաններ
- Անգլիացի տղամարդ կինոդերասաններ
- Անգլիացի տղամարդ հեռուստատեսային դերասաններ
- Բրիտանացի դերասաններ
- Բրիտանացի կինոդերասաններ
- Բրիտանացի հեռուստատեսային դերասաններ
- Թատրոնի դերասաններ
- Հեռուստատեսային դերասաններ
- «Էմմի» մրցանակի դափնեկիրներ